00:00:00

Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին

20:28, 16 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․

«ՔՊ պատգամավորը հայտարարում է, թե՝ եթե Ադրբեջանը կրակի, մի սպասեք, որ մենք պատասխանելու ենք, քանի որ դա չի տանի դեպի խաղաղություն։

Մի կողմ թողնենք այս հայտարարության զուտ քաղաքական տրամաբանությունը եւ դրա վտանգավորությունը։

Դիտարկենք իրավականությունը։ Փաստացի, խորհրդարանի մեծամասնության պատգամավորը ոտնատակ է տալիս զինված ուժերի գլխավոր շտաբին։ Հարցն այն է, որ Հայաստանի հանրապետության զինված ուժերի գործողությունների պատասխանատուն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբն է։ Գլխավոր շտաբն է իր պլանների, իր մշակումների, խնդիրների համաձայն սահմանում՝ թե որ դեպքում պետք է պատասխանել որեւէ կրակոցի, իսկ որ դեպքում՝ ոչ։

Պատգամավորը լավագույն դեպքում կարող է արտահայտել կարծիք, կարող է հարցը հասցեագրել գլխավոր շտաբին, բայց չի կարող ասել՝ մի սպասեք պատասխանի։ Եթե իհարկե ԶՈՒ ԳՇ պետ Ասրյանը նրան անձամբ չի տեղեկացրել կամ լիազորել այդպիսի պատասխանի մասով։ Ընդ որում, դա էլ չի լինի զարմանալի, որովհետեւ ԶՈՒ ԳՇ պետն էր, որ ի պատասխան Ջերմուկի տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու մասին հարցերի, հյտարարում էր՝ «ԳՇ պետը հո չի՞ գնալու եւ նրանց դուրս հանի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր