00:00:00

COVID-19-ի դեմ 5 միլիարդից ավելի պատվաստում` աշխարհում

19:57, 25 օգոստոս 2021 Աշխարհ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարված պատվաստումների թիվը հատել է 5 միլիարդի շեմը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Bloomberg» գործակալության փոխանցմամբ՝ սա պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավն է. ավելի քանի 5.02 միլիարդ պատվաստում է կատարվել: Աշխարհում օրական միջինում 36 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է կատարվում: Գործակալության տվյալներով՝ այս տեմպերով ևս 6 ամիս, և բնակչության 75%-ը պատվաստված կլինի: Կատարված պատվաստումների թվով առաջատար են Չինաստանն ու Հնդկաստանը՝ համապատասխանաբար 1,96 և 0,59 միլիարդ պատվաստումներով: Նրանց հաջորդում են Եվրամիության երկրներն ու ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ճապոնիան, Գերմանիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր