00:00:00

Գյումրիում բնակիչներն ամբողջ գիշեր փորձել են տներն ազատել կոյուղաջրերից ու անձրևաջրերից (տեսանյութ)

23:59, 24 օգոստոս 2021 Տեսանյութեր

Վերջին օրերին Գյումրիում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով բազմաթիվ բազմաբնակարան շենքերում կոյուղին խցանվել է, ինչը առաջացրել է անհարմարություններ բնակիչների համար: Շիրակացու 56 շենքի բնակիչներն օրեր շարունակ պայքարում են տուն լցված կոյուղաջրերի դեմ: Խնդիրն առկա է շենքի առաջին հարկերի բոլոր բնակարաններում: Բնակիչներն ամբողջ գիշեր փորձել են սեփական միջոցներով տներն ազատել կոյուղաջրերից: Շենքի ընդհանուր կույուղու խցանման հետեւանքով յուրաքանչյուր բնակարանի կոյուղուց տուն լցվող անձրեւաջրերի մեծ քանակության պատճառով փչանում են տան վերանորոգումն ու եղած տեխնիկան. նշում են շենքի բնակիչները: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=CKFzTj4vdzM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր