00:00:00

Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատ արձակվեց

20:48, 07 մայիս 2018 Իրավական

Դատարանը փոխեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը և նրան դադարանի դահլիճից ազատ արձակեց։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։ Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշպանական կողմի, ոստիկաններ են: Ընդդիմադիր գործիչը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հաշվեհարդարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր