Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը պլանավորում է քաղաքականությունից հեռանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բունդեսթագում կայանալիք ընտրություններից հետո:
Սեպտեմբերին Գերմանիայում կընտրեն նոր կանցլերի, որը կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, ով նոր կառավարության կազմ կմտնի ավագ գործընկերոջ իրավունքներով, այսինքն՝ ընտրություններում հավաքելով առավել մեծ թվով ձայները եւ ձեւավորելով ամենախոշոր խմբակցությունը նոր Բունդեսթագում:
Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, պլանավորվում է քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ դիտարկել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր: