00:00:00

Աբու Դաբին չեղարկում է մասնակի լոքդաունը

23:08, 19 օգոստոս 2021 Աշխարհ

Աբու Դաբիի էմիրությունը, որը երկրորդ ամենախիտ բնակեցվածն է Արաբական Միացյալ Էմիրություններում, չեղարկում է հուլիսին ներդրված մասնակի լոքդաունը, հայտնում է AP-ն: Աբու Դաբիի արտակարգ իրավիճակների եւ աղետների կոմիտեն հայտարարել է, որ կեսգիշերից մինչեւ առավոտյան 5-ը կվերացվեն սահմանափակումները երթեւեկության եւ բնակչության համար: ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է մինչեւ 1.089՝ հունիսին գրանցված շուրջ 2000-ից եւ հունվարին գրանցված շուրջ 4000-ից հետո: Պարսից ծոցի երկիրն աշխարհում ունի պատվաստման ամենաբարձր ցուցանիշներից մեկը. Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, բնակչության 83.14 տոկոսը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափ, իսկ 73.42 տոկոսն ամբողջությամբ է պատվաստվել: ԱՄԷ-ն, որը հաստատել է COVID-19-ի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ, այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ կսկսի բուստերային պատվաստումներ կատարել լիովին պատվաստված մարդկանց համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր