00:00:00

Թալիբները կրակ են բացել Ասադաբադում հավաքված ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր

14:04, 19 օգոստոս 2021 Աշխարհ

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները հրաձգություն են իրականացրել Կունար նահանգի Ասադաբադ քաղաքում Աֆղանստանի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, կրակոցների հնչելուց հետո հանրահավաքի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել: Առնվազն 5 մարդ է մահացել, մոտ երկու տասնյակն էլ վնասվածքներ է ստացել: Ականատեսների խոսքով՝ փողոցում հավաքված էին սև-կանաչ-կարմիր դրոշով մարդիկ, և ինչ-որ պահի կրակոցի ձայներ են լսվել: Ցուցարարների շրջանում ևս զինված մարդիկ են եղել: Կրակոցների ֆոնին հավաքվածներից շատերը փորձել են հեռանալ և թաքնվել մոտակա շենքերում: Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր