00:00:00

Վրաստանում հարկերից խուսափելու համար գործարարի են ձերբակալել

17:23, 18 օգոստոս 2021 Աշխարհ

Հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար Թբիլիսիում ձերբակալել են գործարարի: Այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, որը ղեկավարել է Վրաստանի մայրաքաղաքի ընկերություններից մեկը, խոշոր գումարի հարկ վճարելուց խուսափելու համար սիստեմատիկ կերպով սխալ է հայտարարել իր եկամուտները՝ դրանով իսկ խախտելով հարկային օրենսդրությունը: Քրեական գործ է հարուցվել «Առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափում» հոդվածով, որը պատիժ է նախատեսում ազատազրկման տեսքով՝ հինգից մինչեւ ութ տարի ժամկետով, հաղորդել է Sputnik-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր