00:00:00

Գողություն Սուրբ Աստվածածին եկեղեցուց. Տարել էին հանգանակված գումարը

00:58, 04 օգոստոս 2021 Տեսանյութեր

Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը: Ոստիկանությունից  հայտնում են, որ օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի 32-ամյա մի բնակչուհի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին և խոստովանեց արարքը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=KxfCO3XLkmc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր