«Փոքր հասակից սիրել եմ գրել, որովհետև դա է այն «դեղահաբը», որի միջոցով կարողանում եմ կտրվել աշխարհից և վերագտնել ինքս ինձ` հետևելով փիլիսոփայի խոսքին. «Ճանաչիր ինքդ քեզ»:
Դեղահաբը ինձ միշտ հաճելի էր, դա այն դեղամիջոցն էր, որը բժշկում էր հիվանդին`ինչ-որ բանին վնասելով: Երկար եմ մտածել, թե ինչն է խանգարում: Չէ որ գրելը ինձ օդի նման անհրաժեշտ է, բայց կա մի բան, որը թույլ չի տալիս մինչև վերջ ապրել, բավարարվել իմ ստեղծածով:
Ժամանակի ընթացքում այդ դեղահաբը կորցրեց իր բժշկելու հատկությունը, ես սկսեցի ինձ անպիտան զգալ: Անպիտան՝ այսինքն, որևէ մեկին իմ ստեղծածով չէի կարողանում օգտակար լինել, գնահատվել՝ լավ կամ վատ:
Բայց ինչպես սովորաբար, խավարում լույս ծագեց…
Մի օր ընկերներս ինձ պատմեցին «Մանանայի» մասին: Եվ քանի որ վաղուց համոզվել եմ, որ պատահական ոչինչ չի լինում , հասկացա դա այն էր, ինչ երկար ժամանակ փնտրում էի: Դուռը բացվեց…
Պետք էր պատմել իմ մասին: Ինչ եմ ես սիրում, ինչ նախասիրություններ ունեմ, ով եմ ես: Վերջին հարցը ստիպեց ինձ դարձյալ երկար մտածել:
Ո՞վ եմ ես: Ինչո՞վ եմ տարբերվում ուրիշներից:Առաջին միտքն այն էր, որ ես այլմոլորակային չեմ…
Շարունակությունը՝ այստեղ