Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի դիմումը։ Այս մասին հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Նշենք, որ այդ թեկնածուներն են՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյան, Արթուր Աբրահամյան, Աշոտ Սահակյան, Սասուն Բադոյան։
Հիշեցնենք, որ մինչև կեսգիշեր ԿԸՀ–ն քննարկում էր «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում էր չեղարկել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը։ ԿԸՀ-ն որոշել է մերժել այդ դիմումը։