00:00:00

Ինչ են քննարկում Իրանն ու ԱՄՆ-ն. իրանական կողմի մանրամասները

23:58, 30 մայիս 2026 Աշխարհ

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի դեռևս ոչ պաշտոնական նախագիծը Իրանին ավելի մեծ վերահսկողություն կտա Հորմուզի նեղուցով նավարկության նկատմամբ, այդ թվում՝ հնարավորություն դասակարգելու, ստուգելու և, անհրաժեշտության դեպքում, սահմանափակելու այն նավերի տեղաշարժը, որոնք Թեհրանը կհամարի սպառնալիք։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ նախագիծը նաև ներառում է ԱՄՆ-ի պարտավորությունը՝ 60 օրվա ընթացքում աջակցել Իրանի սառեցված 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցմանը։

Ընդգծվում է նաև, որ փաստաթուղթը վերջնական չէ և շարունակում է մնալ բանակցությունների առարկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր