00:00:00

Հ1-ի բանավեճին մասնակցած «ընդդիմադիր» Բերբերյանը ՔՊ-ական Թորոսյանի կադրն է

11:35, 02 հունիս 2026 Քաղաքականություն

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպված մեծ բանավեճին մասնակցած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Արթուր Բերբերյանը Irakanum.am-ի տեղեկություններով ՔՊ-ական Արսեն Թորոսյանի մտերիմներից է։

Բերբերյանը մինչ «ընդդիմադիր» դառնալը եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» տնօրենը, իսկ այդ պաշտոնում նշանակվել է բացառապես Թորոսյանի «դաբրոյով»։ Ու չնայած այն հանգամանքին, որ Արթուր Բերբերյանը տնօրեն չէ, բայց Թորոսյանի հետ կապը ըստ տեղեկությունների պահպանում է։

Մեզ ասացին, որ հենց իշխանական գծի մեջ լինելու հանգամանքով էլ պայմանավորված էր, որ Բերբերյանը կոշտ քննադատություններ չէր հնչեցնում իշխանության և նրա սատելիտ կուսակցությունների ներկայացուցիչների հասցեին։

Նշենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարը Սուրեն Պետրոսյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր