Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։
Նիստը Հակակոռուպցիոն դատարանում էր։
«Արմեն Աշոտյանին կալանավորելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Նիստը՝ մի քանի ժամից, կոնկրետ ժամի մասին կգրեմ ավելի ուշ»,- հայտնել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան է ձերբակալվել Աշոտյանը։ Քննչական կոմիտեն պարզաբանել էր, թե ինչու են ձերբակալել Աշոտյանին ու մի խումբ անձանց։