00:00:00

Ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում․ Փաշինյանը հանձնարարեց, Աննա Վարդապետյանը կատարում է․ դիմել է ԿԸՀ՝ պատգամավորի 6 թեկնածուի կալանքի տանելու համար

23:49, 05 հունիս 2026 Քաղաքականություն

Ժամեր առաջ՝ հունիսի 5-ի հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը ծափահարեց իրավապահներին և պահանջներ ներկայացրեց նրանց։  Արդեն էական չէ, որ նա օրենքով որոշ իրավապահների հետ որևէ առնչություն չպիտի ունենա, որովհետև նրանք պետք է անկախ լինեն, Սահմանադրության պահանջն է։

«Այս պահից սկսած՝ ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ։ Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները պետք է շատ արագ՝ ժամերի ընթացքում, հայտնվեն բանտերում»ո:

 Ամանաարագ արձագանքը տալիս է նրա այժմ հաստիքով ոչ օգնական, նախկինում գրանցված Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։

Նա, իհարկե, այդպես էլ գործել էր Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ժամանակ։ Փաշինյանը գրառում էր արել, Վարդապետյանը հանցագործության մասին հաղոդում էր ներկայացրել` լույսի արագությամբ։

 Այսօր էլ, Հրապարակի հանրահավաքից հետո պարզ է դառնում, որ գիշերը Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։

 Պատճառը «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի 6 թեկնածուների՝ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Արթուր Աբրահամյանի, Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալն է։ Այսօր ներկայացված դիմումների քննարկումը տեղի կունենա ԿԸՀ նիստում հունիսի 6-ին՝ ժամը 00․15-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր