Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը դեռ չկա, լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, իհարկե, ոչ ուղիղ այս գործընթացի հետ կապված, բայց հավատացնում եմ, որ այս գործընթացն ունի ուղիղ քաղաքական բովանդակություն։
Այսինքն՝ կարող ենք հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի, հանրային գործչի վրա ինչ-որ գործեր կան երկար տարիներ պահված, որ ցանկացած պահի կարող են վերածվել դատախազության կողմից մեղադրանքի որոշման, քննչականի կողմից՝ կալանքի միջնորդության»,-նշեց փաստաբանը։
Մելիքյանի խոսքով՝ սա ժողովրդավարության հետ որևէ կապ չունի, մեր երկիրը ժամ առ ժամ կորցնում է ժողովրդավարական լինելու վերջին փշրանքները։