00:00:00

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել

12:35, 06 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչն իր ոչխարներին, գառներին արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղի բնակիչները հույս ունեն, որ մարզպետը և էկոնոմիկայի նախարարն աղետի մեջ իրենց միայնակ չեն թողնի. «Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր