00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի

01:10, 06 մայիս 2018 Տնտեսություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին/Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին/Song Dongsheng, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին/Saif-Ur-Rehman Khan և ուրիշների: Հանրապետության նախագահը ներկայացրեց Հայաստանի ներդրումային գրավչությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր դիրքը Եվրասիական շուկայի և Ծոցի երկրների միջև: Քննարկվեցին էներգետիկայի, բանկային և տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30