00:00:00

Պաշտպանը՝ Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

23:55, 05 մայիս 2018 Իրավական

Շիրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։ Այս դիրքորոշումը հաստատվում է նաև համալսարանի մի խումբ ուսանողների, նրանց ծնողների, համալսարանի որոշ աշխատակիցների Պաշտպանին հասցեագրած դիմումներով, ինչպես նաև համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունների կազմակերպման գործընթացի, համալսարանի գիտական խորհուրդի էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում դասախոսների աշխատանքից հեռացման հարցի շուրջ առաջացած հանրային մտահոգությամբ։ Նշված խնդիրների առնչությամբ Պաշտպանը ՀՀ կրթության և գիտության նախարարությանըկառաջադրի նախարարության իրավասության սահմաններում վկայակոչվող խնդիրները հնարավորինս արագ հանգուցալուծելունուղղված պահանջներ։ Վերը շարադրվածով հանդերձ՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է կրթական հաստատությանը, անհրաժեշտ է գործել համալսարանի կրթական բնականոն պրոցեսն ապահովելու սկզբունքով:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր