Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակի պայմանները խնդիրներ են առաջացրել մարզիկների համար, մասնավորապես, մրցաշարերին մասնակցելու և օլիմպիական վարկանիշային ավելի մեծ թվով ուղեգրեր ապահովելու տեսանկյունից: ՀԱՕԿ նախագահը հավելել է, որ այս Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերի միջոցով ուղեգրերից հրաժարվել են և խաղերին կմասնակցեն բացառապես ուժեղագույն մարզիկները: «Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ: Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: