00:00:00

Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հարցով Մերկելի քաղաքականության

01:39, 16 հուլիս 2021 Հասարակություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտոնագրային իրավունքների հարցում վարած քաղաքականության դեմ հանդես եկողները բողոքի ցույց են անցկացնում Սպիտակ տան մոտ, որտեղ հինգշաբթի կայանալու է Մերկելի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը: Ակտիվիստների խումբը պաստառ է պատրաստել «Գերմանիա, դադարեցրու արգելափակել միջազգային հակակորոնավիրուսային պատվաստանյութերը» գրությամբ: Ցուցարարներից մեկն էլ ներկայացել է փչովի տիկնիկի հանդերձանքով, որին նմանեցնում են գերամանցի կանցլերին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ Գաղտնի ծառայության և ոստիկանության աշխատակիցները, որոնք պահպանում են Սպիտակ տան տարածքը, չեն խոչընդոտում ակցիային: Ցուցարարները նախագահ Բայդենին կոչ են անում Մերկելի հետ հանդիպմանը բարձրաձայնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցն ու հորդորել Մերկելին դադարեցնել պատվաստանյութերի արտոնագրային իրավունքի կիրառումը: Նրանք այդպիսով հույս ունեն մեծացնել պատվաստանյութի արտադրումն աշխարհում և վերջ դնել համավարակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր