00:00:00

Ինդոնեզիայում նախկին նախարարը 5 տարով ազատազրկվել է՝ օմարների հետ կապված սկանդալի պատճառով

00:39, 16 հուլիս 2021 Հասարակություն

Ինդոնեզիայի ծովային եւ ձկնորսության նախկին նախարար Էդհի Պրաբովոն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ օմար թրթուրների արտահանման եւ կաշառք ստանալու հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով, հաղորդել է AP-ն: Նա ձերբակալվել էր անցյալ տարվա նոյեմբերին Ջակարտայի օդանավակայանում՝ կնոջ հետ ԱՄՆ կատարած ուղեւորությունից տուն վերադառնալիս: Նախարարի պաշտոնում նա չեղարկել էր օմար թրթուրների արտահանման արգելքը՝ արժանանալով քննադատությունների: Նախկին նախարարը տուգանվել է նաեւ 400 միլիոն ռուփի (27.624 դոլար) կաշառք ստանալու համար եւ երեք տարով զրկվել պաշտոնավարելու հնարավորությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր