00:00:00

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

00:29, 16 հուլիս 2021 Հասարակություն

2020-ի աշնանը Լիբանանի վարչապետ նշանակված Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ հրաժարվելով կառավարություն ձևավորելուց: Հրաժարականի դիմումը ներկայացվել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ժամանակ արաբական երկրի նախագահը հերթական անգամ մերժել է առաջարկված նախարարների կաբինետի կազմը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Հանդիպել եմ նախագահի հետ, և մենք կառավարության թեմայով բանակցություններ ենք վարել: Նախագահը խնդրել էր փոփոխություններ մտցնել, որոնք, իմ կարծիքով, առանցքային են: Մենք խոսել ենք վստահության և քրիստոնյա նախարարների նշանակման մասին: Պարզ է, որ դիրքորոշումն անփոփոխ է, և մենք համաձայնության չենք գա: Ես հրաժարական տվեցի՝ հրաժարվելով կառավարություն ձևավորելուց»,- հայտարարել է Հարիրին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր