00:00:00

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին

03:49, 15 հուլիս 2021 Հասարակություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի հրապարակում: Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը: ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը հայ գերեվարված անձանց Ադրբեջանում տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին: «Հատկանշական է, որ այցերը տեղի են ունեցել այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից»,-ասել է  Զառա Ամատունին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր