00:00:00

Իտալիան կարգելի հսկայական զբոսաշրջային նավերին մուտք գործել Վենետիկ

03:29, 15 հուլիս 2021 Հասարակություն

Վենետիկի ջրային ուղիները հայտարարելով որպես «ազգային հուշարձան»՝ Իտալիան կարգելի հսկայական զբոսաշրջային նավերին մուտք գործել քաղաք-լագունա, որը մի քանի օրվա ընթացքւոմ կարող է հայտարարվել ՄԱԿ-ի կողմից՝ որպես համաշխարհային ժառանգություն, որը գտնվում է սպառնալիքի ներքո: Մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է, որ որոշումն անհապաղ ընդունվել է կառավարության նիստի ժամանակ եւ ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին: Այն տարածվում է լագունայի լողավազանի վրա Սան Մարկոյի հրապարակում եւ Ջուդեկայի նեղուցի վրա, որը Վենետիկի գլխավոր ծովային զարկերակն է: Կառավարության որոշումը նաեւ «հաստատում է անխախտելի սկզբունքը՝ հայտարարելով Սան Մարկոյի ջրավազանը, Սան Մարկո նեղուցը եւ Ջուդեկա նեղուցը՝ որպես ազգային հուշարձան», հավելել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր