00:00:00

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է ավելացնել Թուրքիայի ԶՈՒ-ի հետ ռազմական զորավարժությունների թիվը

02:56, 15 հուլիս 2021 Հասարակություն

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ ներգրավելով տարբեր տեսակի զորքեր։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ չորեքշաբթի օրը ընդունելով Բաքվում Թուրքիայի նոր դեսպան Ջահիթ Բաղչիին, հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ ներգրավելով տարբեր զորատեսակներ, այդ թվում՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժեր», - ասված է հաղորդագրության մեջ: Հասանովը նշել է, որ երկրի զինված ուժերում շարունակվում են բարեփոխումները, որոնք ուղղված են ադրբեջանական բանակը Թուրքիայի ԶՈՒ չափանիշներին համապատասխանեցնելուն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ռազմական կադրերի պատրաստմանն աջակցելու և Ղարաբաղում տարածքները ականներից ու չպայթած զինամթերքից մաքրելու աշխատանքներին աջակցելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր