00:00:00

Երասխի հատվածում մահացու վիրավորում ստացած Սամվել Ալավերդյանը 2 անչափահաս երեխաների հայր էր

20:39, 14 հուլիս 2021

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը՝ Ռազմիկ Արշակյանը։ «Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։ Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացու վիրավորում է ստացել: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը: Սամվել Ալավերդյանը կհուղարկավորվի հուլիսի 16-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր