00:00:00

Ավինյանը ԱԳՆ-ում քաղաքական նշանակման անհրաժեշտություն է տեսնում

20:00, 14 հուլիս 2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դրական է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը: «Իրականում՝ արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք եղել են, որոշ ծավալով վերացնելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը: Լրագրողների հարցադրմանը, թե արդյոք առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու է հենց Գրիգորյանը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն: Նա չպատասխանեց հարցին, թե ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար՝ ասելով միայն, որ այս պահին քննարկումներ են ընթանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր