00:00:00

Ինչու են անհետացած զինծառայողները եղել առանց զենքի․ ՊՆ-ի մեկնաբանությունը

16:18, 14 հուլիս 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։ Irakanum.am-ը ՀՀ Պաշտպանության նախարարությունից հետաքրքվեց, թե ինչո՞ւ զինծառայողները զինված չեն եղել։ Ի պատասխան մեր հարցի, գերատեսչությունից պատասխանեցին, թե այն ծառայությունը, որը տվյալ պահին կատարել են Արթուր Նալբանդյանը և  Արամայիս Տոռոզյանը մարտական զենքի կրում չի ենթադրել։ Այլ մանրամասներ ՊՆ-ից չհայտնեցին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր