00:00:00

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու

16:00, 14 հուլիս 2021

Սահմանադրական դատարանը ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով գործի քննությունը, հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու: Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար»: Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կողմերը նախօրոք կտեղեկացվեն: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին, շարունակվել նաև շաբաթ-կիրակի օրերին: ՍԴ որոշման կայացման վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր