00:00:00

Ալեքսանյանը չօգնեց ծանր վիճակում հայտնված բանվորուհուն․ hraparak.am

14:36, 14 հուլիս 2021

Օրերս Թբիլիսյան խճուղի 1 հասցեում՝ փողոցում, բաց երկնքի տակ բնակություն էր հաստատել Չինար անունով մի կին՝ իր երկու անչափահաս երեխաների հետ: Երեխաներից մեկը 12 տարեկան է, մյուսը՝ 13: Մայրն ու երեխաներն այդտեղ էին քնում արդեն երեք օր: Կինը պատմում է, որ վարձով բնակարանում է ապրել, սակայն չի կարողացել վճարել վարձը: Չինարը դիմել էր աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն, իրավապաշտպանների, ՄԻՊ գրասենյակ: Սոցապնախարարության աշխատակիցներն առաջարկել էին երեխաներին տեղափոխել խնամքի հաստատություն, բայց մայրը չէր համաձայնել, քանի որ չէր ցանկացել թողնել իր երեխաներին: Հարցը մնացել էր բաց: Մենք հարցում էինք ուղարկել ՄԻՊ-ին, թե ինչ են արել, ինչով կարող են օգնել դրսում, սոցիալական անդունդի եզրին, անօգնական վիճակում հայտնված անձանց: ՄԻՊ գրասենյակից պատասխանել են «Հրապարակին». «Քաղաքացին հունիսի 14-ին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր երեխաներից մեկին խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունից վերադարձնելուն աջակցելու հարցով: Խնդիրն այն էր, որ երեխաներից մեկը, որոշակի հանգամանքների պատճառով,  տեղափոխվել էր երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություն։ Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ երեխան բնակվել է խնամքի հաստատությունում մի քանի օր, այնուհետեւ վերադարձել է ընտանիք։ Պաշտպանի ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել ընտանիքի խնդիրներից տեղյակ իրավասու պետական մարմինների՝ ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են կացարաններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մայրերին ու նրանց երեխաներին։ Պարզվել է, որ ավելի վաղ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կայացրել է որոշում՝ երեխաներին տեղավորել երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունում... Պաշտպանի ներկայացուցիչները փողոցում հայտնված երեխաներին անօթեւանության հետեւանքներից պաշտպանելու նպատակով աջակցել են՝ տեղավորվելու երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունում, իսկ երեխաների մորը՝ անօթեւանների կացարանում»: Փաստորեն, Հայաստանում չկա մի տեղ, որտեղ մայրը կարողանա ապաստանել իր երեխաների հետ: Իսկ այս պատմության ինտրիգն այն է, որ Չինարն օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կարի ֆաբրիկայի բանվորուհիներից է: Օլիգարխը նրան, ինչպես տեսնում ենք, ձեռք չմեկնեց: Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր