00:00:00

Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել. Արցախի ՄԻՊ

03:19, 14 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել  է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր