00:00:00

Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մտան հաջորդ փուլ. շախմատի աշխարհի գավաթ

02:49, 14 հուլիս 2021 Հասարակություն

Սոչիում ընթացող շախմատի տղամարդկան և կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում այսօր կայացան առաջին փուլի պատասխան հանդիպումները: Հայաստանի 4 պատվիրակներից հաջող հանդես եկան երկուսը: Կանանց մրցաշարում մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ անգամ հաղթեց կոլումբիացի Գաբրիելա Վարգասին և մտավ 1/32 եզրափակիչ, որտեղ նա կհանդիպի ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ: Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը կրկին պարտության մատնեց վենեսուելցի Պեդրո Ռամոն Ռեյեսին: 1/64 եզրափակիչում նա կմրցի ադրբեջանցի գրոսմայստեր Նիյաթ Աբասովի հետ: Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտվեցին և մրցակիցներին թույլ տվեցին հավասարեցնել հաշիվը` 1:1: Այժմ նրանք հանդես կգան թայ-բրեյքում, որն բաղկացած է արագ շախմատի 4 պարտիայից: Հավասարության դեպքում կանցկացվեն ևս երկու պարտիա, իսկ եթե դրանք էլ ավարտվեն ոչ-ոքի, ապա կնշանակվի «Արմագեդոն»:   Այսօր իր մրցակցին իմացավ մեր հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, որը պայքարը կսկսի միանգամից 1/64 եզրափակչից: Նա այդ փուլում կմրցի հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:   Լևոն Արոնյանի առաջիկա մրցակիցը դեռևս հայտնի չէ, իսկ ահա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կհանդիպի խորվաթ Սաշա Մարտինովիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր