00:00:00

Թալիբները սպառնացել են հանդես գալ թուրքական ուժերի դեմ, եթե նրանք դուրս չգան Աֆղանստանից

01:39, 14 հուլիս 2021 Հասարակություն

«Թալիբան» արմատական շարժումը զգուշացրել է, որ հարձակվելու է թուրքական ուժերի վրա, եթե նրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այս մասին ասված է շարժման հայտարարության մեջ, որը երեքշաբթի մեջբերել Է աֆղանական 1TV հեռուստաալիքը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը: «Թուրքական ղեկավարության որոշումը (Աֆղանստանում զորակազմի մի մասի պահպանման մասին) հապճեպ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում աֆղանցիների ազգային շահերին», - նշվում է թալիբների հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «ցանկացած օտարերկրյա զորքերի գտնվելը Աֆղանստանի տարածքում ցանկացած պատրվակով դիտարկում է որպես օկուպացիա եւ պայքարելու է զավթիչների դեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր