00:00:00

Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները

23:13, 13 հուլիս 2021 Հասարակություն

Իսրայելի եւ Թուրքիայի նախագահներ Իսահակ Հերցոգը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները: Երկու նախագահները հայտարարել են, որ երկրների միջեւ կապերն ունեն մեծ նշանակություն Մերձավոր Արեւելքում անվտանգության եւ կայունության համար: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նշել են, որ կա մեծ ներուժ երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության համար, հատկապես՝ էներգետիկայի, տուրիզմի եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Walla News-ի հաղորդմամբ՝ առաջնորդների միջեւ հեռախոսազրույցը տեւել է 40 րոպե: Վերջին 10 տարում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ պահպանվում են բարդ հարաբերությունները, եւ վերջին մի քանի տարվա ընթացքում հարաբերություններն էապես վատթարացել են: Չնայած Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հրապարակային մեղադրանքներին, Անկարան շարունակում է պահպանել կապն Իսրայելի հետ, այդ թվում տուրիզմի եւ առեւտրի ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր