00:00:00

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին

18:18, 13 հուլիս 2021

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր