00:00:00

Խայտառակ պատկեր Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)

10:39, 13 հուլիս 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան ժամանած իրանցիները գիշերում են Հյուսիսային պողոտայում: Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես են Իրանի քաղաքացիները գիշերում նստարանների վրա և գետնին: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, այսուհետև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով և միայն Երևանում գործող շարժական պատվաստումային կետերում՝ եթե Հայաստանում գտնվելու են առնվազն 10 օր։ Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի` Հայաստանը մարդասիրական աջակցության կողմնակից է, բայց նախապատվությունը կտա նախ ՀՀ քաղաքացիներին. «Ակնկալում ենք մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ ապրում են իրենց երկրներում, նույնանման վերաբերմունք, և Հայաստանը ոչ միայն ընդունում է մարդասիրական քայլեր, այլև ինքը հանդիսանում է նման մարդասիրության կրողը»,- ասել է նախարարը։
  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր