00:00:00

Հայկ Գրիգորյանը նոր պաշտոն կստանա

21:31, 12 հուլիս 2021

Այսօր Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Հայկ Գրիգորյանը նոր պաշտոնի կնշանավկի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Գրիգորյանը նշանակվելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս կառույցը դեռ վերջնական ձևավորված չէ։ Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին որոշում Կառավարությունը նախորդ տարվա վերջին էր ընդունել։ Կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմինը պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Կոմիտեի նախագահը հաշվետու է լինելու և՛ վարչապետին, և՛ Ազգային ժողովին։ Կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում առնվանզ 30 քննիչ ու 60 օպերլիազոր։ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունն արդեն 8 միլիարդ 203 միլիոն դրամ է հատկացրել, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, և որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերի, ավելի քան ,.5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ տրանսպորտային հագեցվածության համար։ Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր