00:00:00

«Պապա՜, պա՜»․ զոհված հերոսի մանկահասակ որդին առաջին անգամ «պապա» է ասում՝ հոր նկարին դիպչելով (տեսանյութ)

15:12, 12 հուլիս 2021

2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արշակ Մելիքյանի մանկահասակ որդին՝ Տիգրանը, որը նոր-նոր է բառեր արտաբերում, դիպչելով հոր նկարին՝ «պապա» է ասում։ Երեխան ծնվել է հոր մահից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հերոսի կինը և փոքրիկի մայրը՝ տեղադրելով տեսանյութ․ «Մեր Տիգրանը էսօր առաջին անգամ ասեց՝ ՊԱՊԱ... Փոքրիկը ծնվեց հերոս հայրիկի զոհվելուց հետո»,-գրել է Նարինե Խաչատրյանը։ Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ եւ հերոսաբար զոհվել էր հոկտեմբերի 6-ի առավոտյան։ Արշակի զոհվելուց շուրջ երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել նրա որդին, որին, կատարելով Արշակի ցանկությունը, կոչել են Տիգրան պապիկի անունով։ https://www.youtube.com/watch?v=3ZTKZd2fpc8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր