Թաիլանդում բուժքույրը չինական Sinovac պատվաստանյութով պատվաստվելուց հետո կորոնավիրուսով է վարակվել և մահացել վարակի հետևանքով: Այս մասին հայտնել է Չուլալոնգկորնի անվան համալսարանի նոր հիվանդությունների գիտաբժշկական կենտրոնի պրոֆեսոր Թհիրավաթ Հեմաչութհան, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական Sanook լրատվականին:
Հայտնի է, որ 30-ամյա բուժքույրը պատվաստվել է Sinovac պատվաստանյութի 2 չափաբաժնով, սակայն վարակվել է կորոնավիրուսային վարակով և ախտորոշումից մեկ շաբաթ անց մահացել։ Նա աշխատել է կորոնավիրուսավ վարակված մարդկանց հետ, որոնցից էլ վարակվել է։