00:00:00

Տոթի պատճառով ուղեւորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը Շերեմետեւոյում

14:23, 12 հուլիս 2021 Հասարակություն

Հունիսի 11-ին ուղեւորը բացել է Մոսկվա-Անթալյա չվերթի ինքնաթիռի վթարային ելքը: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շերեմետեւո օդանավակայանում, հաղորդում է «360» հեռուստաալիքը: «Ինչ-որ բան այն չէր էլեկտրասարքավորումների հետ: Շերեմետեւոյում եղել են խնդիրներ: Ուստի օդորակիչն էլ չէր աշխատում: Եւ ուղեւորներից մեկը բացել էր վթարային ելքը: Բացվել էր սանդուղքը: Մենք ոչ մի տեղ չենք թռել: Թռիչքը հետագձվել է 2,5 ժամով»,-ասել է ուղեւորներից մեկը: Ներկայում հայտնի չէ՝ ինչ միջոցներ կկիրառվեն վթարային ելքը բացած մարդու նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում արտասովոր տապ է սպասվում: Հուլիսի 13-ին, 15-ին եւ 16-ին մայրաքաղաքում կարող է գրանցվել երեք ջերմային ռեկորդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր