00:00:00

Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով

21:54, 10 հուլիս 2021

Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով, ջանալով իր չափով շենացնել հայրենի հողի արցախյան հատվածը: Համոզված եմ՝ հերոսը հավատարիմ կմնա իր ուխտին և զավակներին կփոխանցի նահատակ ընկերների երազանքը՝ ունենալ հզոր ու անպարտ Հայրենիք, և պայքարը՝ ամեն գնով հասնել այդ երազանքին: Երջանիկ ու ներդաշնակ կյանք եմ մաղթում Արսենին և նրա ընտրյալին խաղաղ ու զարգացող Արցախում…»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր