00:00:00

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

02:11, 10 հուլիս 2021 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, փոխանցում է «Ռիա նովոստին»։ Բայդենն ու Պուտինը հեռախոսով քննարկել են կիբերանվտանգությունն ու Սիրիան։ Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ՌԴ-ին միջոցներ ձեռնարկել կիբերհանցագործների դեմ: Բայդենը Պուտինին հայտարարել է, որ հավատարիմ է շորթող վիրուսների հետ կապված սպառնալիքներին հակազդելու հետագա փոխգործակցությանը: Բայդենը Պուտինի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի իր ենթակառուցվածքը կիբերհարձակումներից պաշտպանելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր