00:00:00

Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը

01:29, 10 հուլիս 2021 Հասարակություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը։ Այս մասին  տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է Նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր