00:00:00

12-ամյա տղան սպանել է կողոպտչին՝ հանուն մոր փրկության

00:59, 10 հուլիս 2021 Հասարակություն

Ամերիկյան Լուիզիանա նահանգից տղան սպանել է զինված կողոպտչին՝ հանուն մոր փրկության։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ի առավոտյան՝ Քլինթոն քաղաքից ոչ հեռու։ Տեղի Շերիֆը հայտնել է, որ 32-ամյա Բրեդ Լեբլանը մոտեցել է կնոջը իր տան մոտ եւ ատրճանակով սպառնալով՝ ներս է հրել նրան։ Այնտեղ նրանց միջեւ պայքար է սկսվել։ 12-ամյա որդին շտապել է մորն օգնելու եւ ընտանիքին պատկանող որսորդական հրացանից կրակել է Լեբլանի վրա։ Չարագործը ծանր վնասվածք է ստացել եւ մահացել հիվանդանոցում։ Լեբլանի երկու հանցակիցները, որոնք նույնպես գտնվում էին տան տարածքում, փախուստի են դիմել, սակայն ավելի ուշ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Դատախազությունը դեռահասին սպանության մեղադրանք չի ներկայացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր