00:00:00

Հարավային Օսիան Վրաստանում ԵՄ դիտորդներին մեղադրել է իր սահմանների մոտ անօդաչու թռչող սարքեր գործարկելու համար

23:49, 09 հուլիս 2021 Հասարակություն

Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն  Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը մեղադրել է իր սահմանների մոտ ավիացիոն սարքավորումների չարտոնված օգտագործման համար և հայտարարել է վրացական կողմից հանրապետության օդային տարածքի խախտման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով գերատեսչության մամուլի ծառայությանը: «Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցները հուլիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով 11: 40-ին արձանագրել են սահմանային ռեժիմի խախտումներ վրացական ոստիկանության ներկայացուցիչների կողմից Զնաուրի շրջանի Իսակկաու բնակավայրի շրջակայքում: Ավելի ուշ (մոտ 15: 00), Վրաստանից դեպի միջպետական գծի այս հատվածը մոտեցել է 12 մարդ, այդ թվում 2-ը՝ Եվրամիության դիտորդական առաքելության նույնականացման նշաններով և 3-ը՝ վրացական ոստիկանության աշխատակիցների համազգեստով: Նրանք գործարկել են թռչող սարք, որը  60 մետր խորացել է դեպի Հարավային Օսիայի Հանրապետության օդային տարածք»,-հայտնել են կոմիտեի մամուլի ծառայությունից: Գերատեսչությունը նշել է, որ հինգշաբթի հանրապետության Զնաուրի շրջանի Օկոնա բնակավայրի հարևանությամբ արձանագրվել է վրացական թեթևշարժիչային ինքնաթիռի կողմից Հարավային Օսիայի պետական սահմանի խախտման մեկ այլ դեպք: Օդանավը թռել է Հարավային Օսիայի տարածքի վրայով` խորանալով պետության սահմաններում շուրջ 3 կիլոմետր:
«Չնայած թեժ գծի գործարկմանը, վրացական կողմը և ԵՄ դիտորդական առաքելությունը դեռ չեն հայտնում Հարավային Օսիայի կողմին Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանի մոտ ավիացիայի ծրագրված օգտագործման մասին, ինչով նպաստում են Վրաստանի սադրիչ և ապակառուցողական գործունեությանը, որն ուղղված է լարվածության հետագա սրմանը»,-նշել են կոմիտեում: Հարավային Օսիայի սահմանի ընդհանուր երկարությունը մոտ 440 կմ է, որից 74 կմ-ը ՌԴ-ի հետ սահմանն է, մնացած մասը`Վրաստանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր