00:00:00

Կոլումբիայում բռնել են 21 երեխայի բռնաբարած հանցագործին

23:17, 09 հուլիս 2021 Հասարակություն

Կոլումբիական Մեդելյինի քաղաքապետը տեղեկացրել է Մանոլո մականունով հանցագործի կալանավորման մասին, որը մանկապարտեզում աշխատելու ժամանակ բռնաբարել է 21 երեխայի։ Հանցագործությունը հանգեցրել է այն բանին, որպեսզի Կոլումբիայում ընդունվի օրենք երեխաների հանդեպ բռնության համար ցմահ բանտարկություն սահմանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Մի քանի րոպե առաջ կալանավորվել է Իսմայել Դարիո Լոպերան՝ Մանոլո կեղծանունով, որի ձերբակալման մասին հրաման է տրվել հանցագործությունների պատճառով, որոնք կապված են սեռական բնույթի բռնի գործողությունների հետ այն տխուր իադարձություններից հետո, որոնք տեղի էին ունեցել Սանտա Քրուս շրջանում»,- տեղեկացրել է Մեդելյինի քաղաքապետ Դանիել Կինտերո Կալյեն Թվիթերի իր միկրոբլոգում։ Մեդելյինի մանկապարտեզում այս անմարդկային հանցագործությունների եւ հետաքննություն սկսելու մասին տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 28-ին, պարզվել է, որ երեք տարի 52-ամյա Լոպերան աշխատել է որպես խոհանոցի օգնական եւ այդ ընթացքում կատարել է բռնի գործողություններ մանկապարտեզի մինչեւ չորս տարեկան առնվազն 21 սանի հանդեպ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ երեխաները նրան անվանում էին «մեծ ընկեր»։ Կոլումբիայի նախագահ Իվան Դուքեն այս տեղեկատվության հրապարակումից հետո ցանկացել է «բանտում փտեցնել» հանցագործին եւ ութ օր անց ստորագրել է օրենք, որը սահմանում է ցմահ բանտարկություն բռնարարներին եւ անչափահասներ սպանողներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր