00:00:00

Մեղրի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել. փոխքաղաքապետը նույնպես կհեռանա

23:07, 09 հուլիս 2021 Հասարակություն

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։ Նա հայտնեց, որ Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաեւ այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Մեր հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքեց, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։ Արմեն Սամվելյանը հայտնեց, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչեւ այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր