00:00:00

Գեղարքունիքում 2021-ի հունիսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները

22:33, 08 հուլիս 2021 Հասարակություն

2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 աղջիկ եւ 60 տղա։ 56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Գավառի, 19 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 19 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 4 երեխա՝ Ճամբարակի  առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսի ծնունդներն ավելացել են 2019 եւ 2020 թվականի հունիսին գրանցված ծնունդների համեմատ։ Այսպես, 2019 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 110, 2020 թվականի հունիսին՝ 97 երեխա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր