Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետքարտուղար Կլեմենտ Բոնը կարծում է, որ ԵՄ երկրները չպետք է թույլ տան մուտք գործել իրենց տարածք այն պատվաստանյութերով պատվաստումների վկայականների հիման վրա, որոնք գրանցված չեն ԵՄ-ում, օրինակ ՝ ռուսական կամ չինական: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պատվաստման վկայագրից բացի, Բոնը հիշեցրել է, որ անվտանգ մուտքը կարող է ապահովվել նաև սահմանային վերահսկողության, ՊՇՌ և էքսպրես թեստերի ստուգման և ժամանողների համար կարանտինի սահմանման միջոցով: France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա քննադատել է Հունաստանին (որի իշխանությունները նախկինում հայտարարել էին ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկներ ընդունելու պատրաստակամության մասին):
«Անհրաժեշտ է, որ այն դեղամիջոցների ցանկը, որոնցով մարդիկ իրավունք կունենան մուտք գործել տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետությանը մենք վստահ ենք: Ներկայումս դրանք միայն 4-ն են, որոնք ճանաչված են Ֆրանսիայում և Եվրոպայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում: Ինչ վերաբերում է մի շարք այլ պատվաստանյութերի, մասնավորապես ռուսական և չինական, Ֆրանսիան իր գործընկերներին ասում է. «Ուշադիր եղեք, ոչ ասեք այս պատվաստանյութերին»,-ասել է Բոնը`պատասխանելով այս ամառ ԵՄ մուտք գործելու ռեժիմի մասին հարցին: